ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները ատիպված են դիմել Եվրադատարան

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները ատիպված են դիմել Եվրադատարան
31.07.2014 | 14:14

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները այսօրվանից չեն կարող մուտք գործել իրենց աշխատավայր, քանի որ երեկ ժամը 14-ի սահմաններում արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ներկայացուցիչները մուտք են գործել համալիրի շենք, աշխատակիցների պնդմամբ՝ իրենց դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները, ցույց չտալով որևէ որոշում:

Մարզահամերգային համալիրի մամուլի ծառայության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասել է, որ իր մուտքն արգելվել է արդեն երեկ երեկոյան:
Նրա խոսքով՝ այս նույն իրավիճակում են հայտնվել Մարզահամերգային համալիրի բոլոր աշխատակիցները՝ 40-50 հոգի:
Գրիգորյանի փոխանցմամբ՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները անգամ թույլ չեն տվել պահակներին ներսում մնալ ու հսկել շենքում մնացած գույքն ու անձնական իրերը:
Համալիրի մամուլի ծառայության պատասխանատուն ԴԱՀԿ ծառայության գործողությունները ապօրինություն է որակում և սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարում ու ասում է՝ դիմելու են Եվրադատարան:
«Մենք կդիմենք Եվրադատարան, պարզ է, որովհետև ոնց հասկանում ենք՝ Հայաստանի դատարանն աշխատում է կոնկրետ ուղղվածությամբ, կոնկրետ հրահանգներ կատարելու, էսպես է՝ ենթարկվում ենք հրամաններին տարբերակով»,- ասել է Կորյուն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Մարզահամերգային համալիրը աճուրդի ներկայացնելու մասին էին ահազանգում հենց համալիրի աշխատակիցները:

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ